Մեզ չհաջողվեց համոզել ԱՄՆ-ին հրաժարվել Գրենլանդիան բռնակցելու իր ցանկությունից. Դանիայի ԱԳ նախարար
Մեզ չհաջողվեց համոզել Միացյալ Նահանգներին հրաժարվել Գրենլանդիան բռնակցելու իր ցանկությունից։ Մենք դեռ ունենք տարաձայնություններ, այս մասին ասել է Դանիայի արտաքին գործերի նախարարը Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո։
«Այսօր հանդիպել ենք Վենսի և Ռուբիոյի հետ։ Եկել էինք Գրենլանդիայի և Արկտիկայի անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու։
Դանիայի Թագավորությունն արդեն ամրապնդել է իր սեփական ներդրումը՝ ռազմական կարողությունների համար լրացուցիչ միջոցներ հատկացնելով։ Ոչ թե շների սահնակներ, այլ նավեր, անօդաչու թռչող սարքեր, կործանիչներ և այլն։ Եվ մենք անկասկած պատրաստ ենք ավելին անել։ Մենք կշարունակենք բանակցությունները, որոշել ենք ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու համար, թե արդյոք կարող ենք գտնել առաջ շարժվելու ընդհանուր ուղի»,-ասել է ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականության խախտումը լիովին անընդունելի կլինի։
Դանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Գրենլանդիայում ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Չինաստանից սպառնալիք չկա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հ...
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց. Փաշինյան
Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրա...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ...
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...