Նազելի Բաղդասարյանը դիմել է լրագրողներին
Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ»,- գրել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանում պահվող 4 հայեր՝ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Նմանատիպ հոդվածներ
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...
ՔԿ-ն՝ անհետ կորած տղամարդու մահվան դեպքի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին հաղորդվել էր 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանի անհետ կորելու մասին: Ձե...
Իրանցիների բողոքի ակցիան Երևանում. կան բերման ենթարկվածներ. «Ազատություն»
Այսօր Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա է իրականացվել։ Ինչպես հայտնում է «Ազատու...