ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը անհասականալի ելույթ է ունեցել․ լրագրողները տարակուսված են

Ամերիկացիները փորձում են հասկանալ իրենց երկրի նախագահին: Կենտուկի կատարած այցի ժամանակ Բայդենը անհասկանալի արտահայտություն է արել, որն ավելի շատ նմանվել է բառերի կույտի։ Ոչ ոք չի հասկացել նրա ասածի իմաստը, և մարդիկ ենթադրում են, որ Բայդենի ուղեղը վերածվել է «շիլայի»։ Այս մասին գրում է Fox News-ը: 

 

Փորձենք նրա ելույթը թարգմանաբար ներկայացնել. 

 

«Մեր լավագույն օրերն առջևում են: Դրանք չեն ավարտվել: Ես վաղուց եմ ասել, որ դա նկատի ունեմ։ Ես երբեք, երբեք, երբեք այսքան լավատես չեմ եղել Ամերիկայի հեռանկարների նկատմամբ, որքան այսօր: Ես ճանապարհորդել եմ աշխարհի ավելի քան 140 երկրներում։ Իմ հին հարեւանի խոսքը վերափոխված կասեմ, որ մնացած աշխարհը՝ «մեր ջինսերի վրայի կարկատանը չէ», - ասել է Բայդենը: 

 

Հավելենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ լրագրողները, որոնք եւս տարակուսած են եղել այդ ելույթից: