Հասարակություն
ԼՂ բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ նրանց բոլոր պահանջները լեգիտիմ են․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«25-րդ օր․ Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։
Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանը սովամահ անելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ ԼՂ ժողովրդի բոլոր պահանջները լեգիտիմ են։ Հետևաբար, միջազգային իրավունքի համաձայն, դրանք վաղ թե ուշ պետք է պատշաճ կերպով լուծվեն»,- ասված է գրառման մեջ։
[f1b70d0dbbd5402a46fa8327e13daf16.png]
[ed2aaf545c0b1c0448b4e28c9ac9bac1.png]
[05d1e22797a60478700bd9f1c0fcccac.png]
[b5a7875cb3fe38fd6aa5018b842c087e.png]