Amazon-ը կկրճատի ավելի քան 18 հազար աշխատակցի

Amazon-ը կկրճատի ավելի քան 18,000 աշխատակցի՝ նախկինում հայտարարված 10,000-ի փոխարեն, չորեքշաբթի ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասել է առցանց մանրածախ առևտրի գործադիր տնօրեն Էնդի Ջեսսին, գրում է ТАСС-ը։

 

Անցյալ տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ Amazon-ի ղեկավարությունը ծրագրում է աշխատանքից հեռացնել 10000 մարդու։  Ինչպես պարզաբանել է Ջեսսին, որոշումն ընդունվել է որպես 2023 թվականի պլանավորման մաս՝ «տնտեսության մեջ անորոշության և վերջին երկու տարիների ընթացքում մեծ թվով աշխատակիցների հավաքագրման հետ կապված»։

 

Միաժամանակ, ըստ նրա, ղեկավարությունն այն ժամանակ զգուշացրել էր աշխատակիցներին, որ չեն բացառվում լրացուցիչ կրճատումները։

 

Վերանայման արդյունքում Amazon-ի ղեկավարությունը կայացրեց մի քանի դիրքերի «հետագա վերացման դժվար որոշում»:

 

Ընդհանուր առմամբ, Ջեսսիի խոսքերով, ավելի քան 18000 աշխատակից կկրճատվի՝ հիմնականում վաճառքի և աշխատանքի ընդունման բաժիններից:

 

Վերջին երկու տարվա ընթացքում Amazon-ի աշխատակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կապված նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առցանց ծառայությունների պահանջարկի աճի հետ։  Միաժամանակ, սանիտարահիգիենիկ սահմանափակումների վերացման հետ մեկտեղ ընկերության եկամուտների աճը դանդաղեց:  Ըստ The Wall Street Journal-ի՝ ընդհանուր առմամբ, Amazon-ում 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ աշխատում էր մոտ 1,5 միլիոն մարդ։