ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի աջակցություն Արցախի ակցիա Լոս Անջելեսում. ինչ է գրել քաղաքապետ Քերըն Բասը

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: 

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը: 

 

Նշենք նաև, որ այս օրերին Լոս Անջելեսում բողոքի ակիցա է ընթանում ի աջակցություն Արցախի: Մի խում քաղաքացիներ մեքենաների վրա անգլերենով գրել են՝ «Բացել փրկության ճանապարհը», գրություններն ուղեկցվում են նաև Արցախի դրոշով և կոչերով: 

 

Հիշեցնենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ. միջանցքը դեկտեմբերի 12-ից փակել է Ադրբեջանը բերելով բնապահպանական կեղծ պատճառաբանություններ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 23 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ են կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։

Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: