ՌԴ ՊՆ-ն` Արցախում իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն` գերատեսչության կայքում հրապարակված ամենօրյա տեղեկագրում:
 

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններ բերելով դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը: