ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիմ Քարդաշյանը՝ Արցախում կատարվողի մասին

Մենք աշխարհի ուշադրության կարիքն ունենք: Այսպիսի գրառում է արել Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջի «Stories» բաժնում՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

Ամերիկահայ աստղը գրել է. «Արցախը հայտնվել է խավարում Ադրբեջանի կողմից 23 օր շարունակ շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով»։

 

Հիշեցնենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ. միջանցքը դեկտեմբերի 12-ից փակել է Ադրբեջանը բերելով բնապահպանական կեղծ պատճառաբանություններ: 

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 23 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ են կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։ 

Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: