Էրդողանը կխոսի Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է չորեքշաբթի՝ հունվարի 4-ին, հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հունվարի 3-ին թուրքական NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Վաղը մեր նախագահը ծրագրում է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է Քալընը NTV հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։
Տեղեկությունը, որ Պուտինը պլանավորում է հունվարի 4-ին զրուցել Էրդողանի հետ, «Ինտերֆաքս»-ին հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հունվարի 1-ին Քալընը Kriter ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման դիվանագիտական միջոցներին։ Նա նշել է, որ Անկարան բազմաթիվ ոլորտներում օգնություն է ցուցաբերում Կիևին, սակայն չի դադարեցնում համագործակցությունը Մոսկվայի հետ, քանի որ դա համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին։
Նմանատիպ հոդվածներ
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...