ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիական հեռուսատընկերության ուղիղ եթերի ժամանակ հզոր պայթյուն է տեղի ունեցել
Կրամատորսկի շրջանի Դրուժկովկայում Ուկրաինայի Զինված ուժերի տեղակայման կետում հարվածի պահը հայտնվել է ֆրանսիական հեռուստատեսության ուղիղ եթերում: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն թելագրամում գրել էր, որ մեկ հրթիռ է ընկել հենց քաղաքում, հայտնի է, որ երկու մարդ վիրավոր է։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ հարվածից վնասվել է քաղաքի սահադաշտի շենքը, հրդեհ է բռնկվել։
Նշվում է, որ հեռարձակման ժամանակ ստուդիայում է եղել Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը։