Պատահարներ
Նախկինում դատապարտված կինը դանակով հարվածել է 33-ամյա կնոջ կրծքավանդակին
Ոստիկանության Կումայրիի բաժնում հունվարի 1-ին տեղեկություններ էին ստացվել, որ Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է եղել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական բաժնից:
Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 32 և 33 տարեկան երկու կանանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկինում դատված 32-ամյա կինը դանակով խփել է մյուսի կրծքավանդակին:
Ոստիկանները դանակահարվածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դանակահարողին՝ Կումայրիի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Գերմանական Bild թերթի թղթակիցը Ուկրաինայում վիրավորում է ստացել
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար․ գիշերն ինչ է կատարվել Կորյունի փողոցում
Պարեկները նկատել են, որ 3 քաղաքացի ուշագնաց ընկած են. նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է
Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել
Ավելին Պատահարներ բաժնից
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0