«Ուկրաինայի դիրքորոշումը հնարավորինս պարզ է». Կուլեբա
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը տարածքային զիջումների չի գնա։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահի դիրքորոշումը, Ուկրաինայի դիրքորոշումը հնարավորինս պարզ է. Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Եվ ոչ մի քառակուսի սանտիմետր ուկրաինական հող չի լինի դիվանագիտական կամ ռազմական զիջումների առարկա», - ասել է Կուլեբան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել էր, Ուկրաինան հաջորդ տարի կարող է արևմտյան երկրներից ստանալ ATACMS հեռահար հրթիռներ (ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված ցամաք-ցամաք դասի տակտիկական բալիստիկ հրթիռ) և տանկեր:
Նմանատիպ հոդվածներ
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սո...
«Գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, անհրաժեշտ է անցնել գործողությունների»․ Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային գնահատականներին...