Հասարակություն
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։
Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։
Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Մինչև էդ խի չէր «դոդի Գագոն» քեզ փող տալի
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում որոնումները վերսկսել են․ ինչ են գտել
Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են. «Հրապարակ»
1.0