ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր դեմ արշավ են ուզում սկսել, հանգիստ տեղներդ նստեք». ի՞նչ է հայտնում արցախցի ակտիվիստը

 «Մեր դեմ արշավ են ուզում սկսել... հանգիստ տեղներդ նստեք: Սա ժողովրդի արդար պայքարն է, ինքնակազմակերպվել ենք, քանի որ գոհ չենք մեր ղեկավարության իրականացրած քայլերից ու արդյունքներից: Մենք Վոլկովին ենք պահանջում, քանի որ գիտենք, որ իրենք կարող են ինչ որ բան փոխել»,- այս մասին ուղիղ եթերում հայտնել է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը:

 

 Լաչինի միջանցքի փակման խնդրի հետ կապված Արցախի ԱԺ պատգամավորների հետ տեղի ունեցած հանդիպումի մասին խոսելով Պետրոսյանն ասաց․ 

 

«Քանի որ Վոլկովը չհամաձայնեց մեզ հետ հանդիպել, մենք որոշեցինք ավելի բարձր մակարդակի վրա հասցնել մեր մտահոգությունները․ որոշ պատգամավորների հետ զրույցը սկզբից չստացվեց՝ նրանց պատճառով, բայց հետո որոշ պատգամավորների հետ հանդիպում տեղի ունեցավ, երկար քննարկում եղավ: Մենք պահանջեցինք՝ քանի որ իշխանությանը վստահություն չկա, ինչ-որ հանրային խումբ ձևավորվի, ինչ-որ մանդատով, որպեսզի մարդկանց ձայնը հասցվի էլ ավելի բարձր մակարդակի՝ Ռուսաստանի պետական մարմիններին։ Պատգամավորները, խոսելով Արայիկ Հարությունյանի հետ, ասացին, որ նա համաձայնություն է տվել։ Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում»։

 

Նա հայտնել է, որ Լաչինի միջանցքի բացման առումով լուրջ առաջընթաց չկա․ «Որոշ բաներ կան, որ ես չեմ կարող հիմա ասել, որովհետև մեզ թշնամին էլ է նայում»,- նշել է Պետրոսյանը։

Քաղաքականություն