Մինսկը Կիևից պատասխան է պահանջում. Ուկրաինայի դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ-ն ուկրաինական իշխանություններից պահանջել է հետաքննել Բելառուսի օդային տարածք մտած C-300 համալիրի ուկրաինական հրթիռի հետ կապված միջադեպը։ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ էլ նրան ներկայացվել են բելառուսական կողմի դիտարկումներն ու պահանջները։
Մինսկի պահանջն է Կիևից՝ պատասխանատվության ենթարկել հրթիռի հետ կապված միջադեպի մեղավորներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բելառուսի օդային տարածքը հատել է C-300 համալիրի ուկրաինական հրթիռ, որը ոչնչացվել է Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում նոր նախարարներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գա...
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է փաստեր ներկայացնել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պահանջել է փաստեր ներկայացնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար...
Քըլըչը՝ հայ-թուրքական բանակցությունների և Ռուբինյանի հետ բարեկամական հարաբերությունների մասին
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական...
Պուտինի առողջությունը պետական անվտանգության խնդիր է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առողջությունը պետական անվտանգությ...