«Մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը»․ Չավուշօղլուն կրկին սպառնացել է Հունաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում ընդլայնել Հունաստանի տարածքային ջրերը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին. մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը՝ վստահելով նրանց, ովքեր, հնարավոր է, ձեր թիկունքին են: Արկածներ մի՛ փնտրեք, դա ձեզ համար լավ չի ավարտվի»,-ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը և՛ Էգեյան, և՛ Միջերկրական ծովերում» և թույլ չի տա Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ 1 մղոնով, էլ չասած Աթենքում հայտարարված 12 մղոնով։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանը դեռ 1995 թվականին հստակ որոշում է կայացրել, ըստ որի՝ Անկարան Էգեյան ծովի ավազանում Հունաստանի կողմից սահմանների ընդլայնումը որակում է որպես «կազուս բելի»՝ պատերազմի առիթ։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...
«Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը շարժվում է». Զախարովան պատասխանել է Կուլեբային
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պետք չէ որեւէ կերպ արձագանքել Կիեւի իշխանությու...
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սո...