Հայաստանն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի․ Փաշինյան
Հայաստանն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։
«Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա. գործընկեր պետությունները, միջազգային կազմակեպությունները պիտի մանրամասնորեն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի ու իրավիճակի վատթարացման մասին», - նշեց վարչապետը։