Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում. վարչապետ
Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Պետք է անկեղծ ասեմ` Հայաստանը ԼՂ–ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը։ Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ–ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է աշխատեն ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ` իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։
Վարչապետը նշեց, որ պետք է վերահաստատի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու ՀՀ պատրաստակամությունն ու հաստատակամությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի երեխաների ձեռքը սրտաճմլիկ գրառումներ են տալիս․ Հակոբյանը՝ արցախցի երեխաների ակցիայի մասին
2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում...
Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն Հայաստանն ու Ադրբեջանը. Պետդեպարտամենտի խոսնակ
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավա...
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...