2023-ը վճռորոշ կլինի Ռուսաստանի հետ պատերազմում. Զելենսկի
Հաջորդ տարին պետք է վճռորոշ լինի Ռուսաստանի հետ պատերազմում: Այս մասին երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք շարունակում ենք Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության ուժերի նախապատրաստումը հաջորդ տարվա համար: Սա պետք է լինի վճռորոշ տարի: Մենք հասկանում ենք, թե ինչ ռիսկեր կան ձմռանը, մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք գարնանը, ինչը նշանակում է, որ մենք հասկանում ենք, թե ինչ արդյունքներ պետք է ցույց տա պաշտպանության և անվտանգության ամբողջ ոլորտը»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ այս տարվա կարևոր արդյունքը եղել է ինչպես սեփական, այնպես էլ գերեվարված ռազմական տեխնիկայի վերանորոգման գործընթացի ստեղծումը։
«Առանձին քննարկել ենք զինամթերքի մատակարարման և զինտեխնիկայի վերանորոգման հարցը, մեզ հաջողվել է ստեղծել այնպիսի համակարգ, որ ոչ միայն վերանորոգված տեխնիկան վերադարձվի մարտադաշտ, այլ մարտադաշտից գրավված տեխնիկան վերցնենք և ծառայեցնենք մեր պետությանը։ Սա տարվա շատ կարևոր արդյունք է»,- ասել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը շաբաթական առնվազն մեկ անգամ Մերձավոր Արևելքում ինչ-որ տեղ Իրանի դեմ գործողություն է իրականացնում․ Շտաբի պետ
Իսրայելը շաբաթական առնվազն մեկ անգամ Մերձավոր Արևելքում ինչ-որ տեղ Իրանի դեմ գործողություն է իրականացնում։ Այս մասին հայ...
Չինաստանը կրակային վարժանքներ է անցկացնում Թայվանի կղզու մոտ
Չինաստանի ռազմածովային ուժերը, զորքերի այլ տեսակների հետ միասին, կիրակի օրը պարեկային և կրակային վարժանքներ են անցկացրել...
Զաքիր Հասանովը կարգադրել է բարձրացնել պահեստազորայինների պատրաստվածությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը այցելել են ցամաքային զորքերի մոբիլիզացված...
Պուտինը հրահանգել է զինծառայության ուղարկել «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել մարտական ծառայության ուղարկել «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, որը հագեցած է «Զիրկ...