ՄԱԿ-ում կոչ են արել շտապ բացել Լաչինի միջանցքը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կարծում է, որ Լաչինի միջանցքով պետք է հրատապ ապահովվի ազատ և անվտանգ տեղաշարժը, և բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Այս մասին ասվում է գրասենյակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի Twitter-ում, գրում է ТАСС-ը։
«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). կոչ ենք անում կողմերին լուծել առկախ խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակիչների համար հումանիտար բացասական հետևանքներից», - նշվում է հայտարարությունում:
Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Բաքուն հայտարարել է, որ բողոքի ակցիայի նպատակը ոչ մի ճանապարհ փակելը չէ, և քաղաքացիական մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել երկու ուղղություններով։
Երևանը սա համարեց Բաքվի կողմից սադրանք, որն ուղղված է Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն։ Ինչպես կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը, շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի պակաս է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թ...