Այսօր եղբորս ծնունդն է. մեկ տարի երեք ամիս է` տոկուն կրում է կալանքը. ՔՊ-ական պատգամավորը՝ Դավիթ Տոնոյանի մասին
Այսօր եղբորս ծնունդն է, արդեն 55-ա, և մեկ տարի երեք ամիս է, տոկուն կրում է կալանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ տեղադրել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի լուսանկարը:
Նա նաեւ հավելել է. «Որակավարում չտամ ինչպիսի ու ինչու համար վերջը, չասեն՝ էլի ասեց, բայց մի օր կասեմ, քանզի ճշմարտությունը տենց երևույթ է, ոնց էլ լինի վերջում բարձրաձայնվում է, ուղղակի դրան կա ճիշտ ժամանակը»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի երեխաների ձեռքը սրտաճմլիկ գրառումներ են տալիս․ Հակոբյանը՝ արցախցի երեխաների ակցիայի մասին
2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում...
Դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն Հայաստանն ու Ադրբեջանը. Պետդեպարտամենտի խոսնակ
Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավա...
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...