Թուրքիան կփակի սիրիական սահմանի 30 կիլոմետրանոց բացը. Էրդողան
Թուրքիան նոր միջոցներ կձեռնարկի Սիրիայի հետ սահմանին 30 կիլոմետրանոց բացը փակելու համար, որը ահաբեկչության վտանգ է ներկայացնում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կառավարության նիստից հետո, որն անցկացվել է նրա նախագահությամբ։
«Սիրիայից եկող ահաբեկչության սպառնալիքը ամբողջությամբ վերացնելու համար մենք նոր միջոցներ կձեռնարկենք՝ ուղղված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին փակելուն»,- ասել է նա։զ
Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության Թուրքիայի պլանների մասին։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նոր գործողությունը Անկարային թույլ կտա վերահսկողություն ապահովել Սիրիայի հետ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա և նվազագույնի հասցնել հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները։ Անկարայում ազգային անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգներն են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և նրա սիրիական ճյուղը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը»: Ռազմական աղբյուրների համաձայն՝ նախատեսվում է գործողությանը ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում 2015 թվականից իրականացվող գործողությունների արդյունքում Հալեպի հյուսիսում գտնվող Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության գոտի, օկուպացվել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից արևելք սահմանամերձ տարածքները վերցվել են վերահսկողության տակ։ .
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թ...