Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Փարիզում քրդական ցույցերի պատճառով
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Փարիզում տեղի ունեցած ցույցերի ժամանակ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) «հակաթուրքական քարոզչության» հետ, РИА Новости-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Այսօր Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, և մեր արձագանքն արտահայտվել է Փարիզում դեկտեմբերի 23-ին ֆրանսիացու հարձակման պատրվակով PKK/PYD/YPG շրջանակների կողմից մեր երկրի դեմ սև քարոզչությանը և դրան Ֆրանսիայի կառավարության պաշտոնյաների և որոշ քաղաքական գործիչների մասնակցությունը,: Մեր արձագանքը կարևորվել է, այս հարցի վերաբերյալ մեր արձագանքը հայտնել է նաև Փարիզում մեր դեսպանատունը Ֆրանսիայի համապատասխան մարմիններին»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով` «դեսպան Մագրոն տեղեկացվել է Անկարայի դիրքորոշման մասին առ այն, որ «ֆրանսիական կառավարության և հասարակական կարծիքի համար օգտակար կլինի ճիշտ վերլուծել Փարիզի փողոցներում ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված բռնարարքները»։
«Թուրքիայի ակնկալիքներն ընդգծվեցին, որ Ֆրանսիան կգործի ողջախոհությամբ՝ ի դեմս վերոհիշյալ միջադեպի և թույլ չի տա ահաբեկչական կազմակերպությանն առաջ տանել իր նենգ ծրագրերը»,- ընդգծել է աղբյուրը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Ստեփանակերտի հանրահավաքին
Տարբեր փորձագետների՝ կարծիքով ցույցին մասնակցել է 60-ից 70 հազար մարդ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պե...
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու մասին կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայությունները ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կրկին կեղծ լուրեր են տարածում։ Արցախի ԱԱԾ-ն հա...
Արցախում այսօրվանից կգործեն հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդ...
Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. կիրառվել է ականանետ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...