ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Աշխարհի առաջնության գավաթը հայտնվել թուրք խոհարարի ձեռքին․ ՖԻՖԱ-ն հետաքնությունն է սկսել
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է, որ քայլեր կձեռնարկվեն այն բանից հետո, երբ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչից հետո թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն հայտնվեց Լուսայլի մարզադաշտում։
Մրցաշարի եզրափակչում ֆրանսիացիների նկատմամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո Գյոքչեն խաղադաշտ է մտել ու սկսել է ֆուտբոլիստներից լուսանկար խնդրել աշխարհի առաջնության գավաթի հետ։ Խոհարարի պահվածքը հետագայում առաջացրել է զայրույթ երկրպագուների մոտ և սոցցանցերում ստացել բացասական արձագանք։
Այս առիթով ՖԻՖԱ-ն հետաքննություն է անցկացրել և պարզել, որ գավաթների հանձնման արարողությունից հետո անհատներին տրվել է չարտոնված մուտք դեպի խաղադաշտ:
«Ներքին միջոցներ կձեռնարկվեն»,- ՖԻՖԱ-ի խոսքերն է մեջբերում New York Times-ի լրագրող Տարիք Փանջան:
ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ գավաթն իրենց ձեռքում կարող են պահել միայն աշխարհի առաջնությունների հաղթողները, պետությունների ղեկավարները և ՖԻՖԱ-ի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգենտինայում խելահեղություն է․ երկրում տոնում են հավաքականի հաղթանակը
Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Արգենտինայում խելահեղություն է։ Մարդիկ շարունակում են փողոցներում տո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուն՝ Ալ-Նասրի ֆուտբոլիստ. հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև նրա ընտանիքը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես ավարտեց իր տեղափոխությունը «Ալ Նասր»: Երեքշաբթի օր...
Մբապպեն Արգենտինային պարտվելուց հետո առաջին մեկնաբանությունն է արել
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, երեկ Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինային պարտվելուց հետ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մեսսին քնել է՝ Աշխարհի ոսկյա գավաթը գրկած
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում երևում է, որ մարզիկը քնել է՝ Ֆու...