Կյանքը շարունակվում է. Վահագն Խաչատուրյանը` անվտանգային խնդիրների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին, նշել է.
«Կյանքը շարունակվում է։ Մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ, մեկ վայրկյան առաջ բացվի։ Սա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է։ Եթե չանենք, ապա Լաչինի հարցն էլ չենք կարողանա լուծել»,– ասել է նախագահը։
Նա, անդրադառնալով հանրությանը, խնդրեց առօրյա կյանքում հանդիպող բոլոր պարտավորությունները կատարել, հատկապես պետական կառույցներում։ Ըստ Խաչատուրյանի` պետք է տնտեսական հաջողություններ ունենալ լուծելու պետության առաջ ծառացած խնդիրները։
Նախագահի կարծիքով, պետք է այնպես անել, որ բոլորն իմանան` Հայաստանն աստիճանաբար ոտքի է կանգնում։
«Մեր հակառակորդ պետությունը չի ցանկանում խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել։ Իրենք թույլ չեն տա, որպեսզի մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն։ Պետք է կարողանանք սա ապահովել»,– հայտնել է Խաչատուրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս խաղաղապահների վերաբ...