Պեսկովն ասել է` ինչպես կարող է լուծվել ռուս-ուկրաինական կոնֆլիկտը
Ցանկացած հակամարտություն լուծվում է բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ Ուկրաինայի հետ կապված իրավիճակում դա առաջին հերթին վերաբերում է հատուկ ռազմական գործողության ավարտին` իր նպատակներին հասնելուց հետո: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բոլոր զինված հակամարտությունները ավարտվում են բանակցություններով, և որքան շուտ Կիևը հասկանա դա, այնքան լավ։
«Ցանկացած հակամարտություն ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, դա բազմիցս ասվել է, բայց, իհարկե, խոսքը գնում է առաջին հերթին հատուկ ռազմական գործողության շուտափույթ ավարտի մասին՝ հասնելով այն նպատակներին, որոնք իր առջև դնում է Ռուսաստանի Դաշնությունը», - ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 301-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս խաղաղապահների վերաբ...