Հասարակություն

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա

Unknown 147 դիտում
«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա

ՀՀ  ԿԳՄՍ  նախարարության  համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։

 

Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը:

 

2022 թվականի պետական բյուջեից «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ։ Նախատեսվում է, որ ծրագրի պետական ֆինանսավորումը 2023 թ.-ին կկազմի 2 մլրդ 64 մլն 900 հազար դրամ։

 

Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի սուբսիդավորման նպատակով ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացված գումարը կազմել է համապատասխանաբար 1 մլրդ 351 մլն 398 հազար 460 դրամ՝ 2021 թվականին և 1 մլրդ 146 մլն 929 հազար 700 դրամ՝ 2020 թվականին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250