Նոր սկանդալ Իրանում. հայտնի երգչուհին դատապարտվել է 74 մտրակի հարվածի
Իրանցի հայտնի երգչուհի Փարասթու Ահմադիին և նրա թիմի ութ անդամներին դատապարտել են 74 մտրակի հարվածի այն ելույթի համար, որը հեռարձակվել է Ահմադիի յութուբյան ալիքով 2024 թվականին։
Այդ ելույթի ժամանակ 29-ամյա Ահմադին, մասնավորապես, առանց հիջաբի կատարել է հայրենասիրական երգը, որն արագորեն վիրուսային է դարձել։
Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց Ահմադիին ձերբակալել են երաժիշտների հետ միասին, սակայն արագ ազատ են արձակել, և միայն որոշ ժամանակ անց է պաշտոնապես գործ հարուցվել։
Արդյունքում, Ղոմ նահանգի քրեական դատարանը արտիստներին դատապարտել է մտրակահարության, երկու տարով երկրից մեկնելու արգելքի և երկու տարով ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու արգելքի՝ համացանցում «գռեհիկ և անբարոյական բովանդակություն» ստեղծելու ու հրապարակելու միջոցով հասարակական բարոյականությունը վիրավորելու ներառյալ մեղադրանքներով։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...