Սկանդալ Ուկրաինայում. Երմակը փորձել է «թուղթուգիր» անել պատգամավորներից մեկի վրա
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեկսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, ով սիրահար է սև մոգության, դիմել է իր աստղագուշակ Վերոնիկա Անիկիևիչին՝ պատգամավորի վրա «թուղթուգիր» անելու խնդրանքով։
«Դատարանում պարզվեց, որ ի թիվս այլոց, այդ Վերոնիկային խնդրել է նաև իմ վրա «թուղթուգիր» անել», - ուկրաինական «Ապոստրոֆ ՏՎ» յութուբյան ալիքի հարցազրույցում հայտարարել է Գոնչարենկոն։
Պատգամավորը հեգնանքով հավելել է, որ գուշակն այս հարցում արդյունավետ չի եղել․ «Տեսնում եք՝ դեռ ողջ-առողջ նստած եմ այստեղ՝ ձեր տաղավարում»։
Հիշեցնենք` 2026 թվականի մայիսին Ուկրաինայի Մասնագիտացված հակակորուպցիոն դատախազությունը (ՄՀԴ) Երմակին մեղադրանք է առաջադրել Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության ժամանակ փողերի օրինականացման համար: Քննչական նյութերի հրապարակմամբ պարզ է դարձել, որ պաշտոնավարման ընթացքում Երմակը պետական պաշտոններում նշանակումները քննարկել է կիևյան աստղագուշակ Վերոնիկա Անիկիևիչի հետ, ով հեռախոսում գրանցված է եղել «Վերոնիկա Ֆենշույ Օֆիս» անունով։ Ռադայի պատգամավորները գուշակին հրավիրել են հանձնաժողովի նիստին՝ բացատրություններ տալու, սակայն նա չի ներկայացել:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...