ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ խաղաղապահները չեն կատարում ստանձնած պարտավորությունը. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ», - ասաց նա։
ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում։
«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են ու կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները», - նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», - ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանի ամբողջական ելույթը` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրավիճակը շատ բարդ է». Վարդանյանն ուղիղ եթերում էր
«Իրավիճակը շատ բարդ է. 264 ժամ է՝ բլոկադան շարունակվում է: Անում ենք, անելու ենք ամեն ինչ, հասկանում ենք դժվարություններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այդ բովանդակությամբ փաստաթղթի տակ մենք պատրաստ ենք ստորագրել». Փաշինյան
ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջինը ժամանեց Փաշինյանը. Պուտինը դիմավորեց նրան
ԱՊՀ գագաթնաժողովին առաջինը ժամանեց Նիկոլ Փաշինյանը. Վլադիմիր Պուտինը դիմավորեց նրան Սանկտ Պետերբուրգի Ելցինի նախագահական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստացվում է՝ 20 օր է Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին
2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է լիներ ռուս խաղաղապահների...