ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է առաջարկել Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
«Մինչև տարվա վերջ հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանը դրական արձագանքի Հայաստանի առաջարկների․ դա կախված է Ադրբեջանից»,-այսօր նման դիտարկում արեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՀՀ-ից Ադրբեջանին ուղարկված առաջարկների և մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի հավանական ստորագրման վերաբերյալ հարցին։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ և այս առումով իր քայլը կատարել է․ «Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական դերը․ երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը»։
ԱԽ քարտուղարը վստահեցնում է, որ Լաչինի միջանցքը փակել են ոչ թե բնապահպանները, այլ Ադրբեջանի իշխանությունները, և իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային։
Հարցին՝ ի՞նչ արժեք ունի խաղաղության պայմանագիրը, երբ տեսնում ենք, որ Արդբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունները, Գրիգորյանն ասաց, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել են երաշխավորների ինստիտուտ ստեղծել։ «Միջազգային կազմակերպության կամ պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի, որը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ նաև առաջարկ է եղել ստեղծել անլուծելի ճգնաժամի դեպքում միջազգային դատարան դիմելու մեխանիզմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրավիճակը շատ բարդ է». Վարդանյանն ուղիղ եթերում էր
«Իրավիճակը շատ բարդ է. 264 ժամ է՝ բլոկադան շարունակվում է: Անում ենք, անելու ենք ամեն ինչ, հասկանում ենք դժվարություններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այդ բովանդակությամբ փաստաթղթի տակ մենք պատրաստ ենք ստորագրել». Փաշինյան
ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ խաղաղապահները չեն կատարում ստանձնած պարտավորությունը. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստացվում է՝ 20 օր է Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին
2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է լիներ ռուս խաղաղապահների...