Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներն ու ափսոսանք հայտնել, որ Երևանը հրաժարվել է վաղը Մոսկվայում նախատեսված արտգործնախարարների հանդիպումից։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունների պատճառով։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Լավրովն ընդգծել է եռակողմ հայտարարությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքով անխոչընդոտ կապի խստիվ ապահովման անհրաժեշտությունը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շեշտելով, որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունն արդեն 11 օր փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս խաղաղապահների վերաբ...