Շուրջ 20 ընդդիմադիր քաղաքական ուժեր քննարկել են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Ս. Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն:
Օրակարգում Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար և գոյաբանական սպառնալիքների դիմագրավումը:
Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ, համազգային համախմբման և ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ղեկավարությամբ է հնարավոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:
Հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձևավորման հանձնառություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ...
Եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ-ի ներկայացրած պահանջը. Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառեց
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Միջ...
Ի՞նչ են համաձայնեցնում ՌԴ ու Ադրբեջանը` Լաչինում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տ...
Երևանը հրաժարվել է ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարություն...