Սերժ Թանկյանը՝ Արցախի շրջափակման մասին
Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի Stories բաժնում հրապարակել է Արցախի շրջափակման վերաբերյալ տեքստ՝ խնդրելով տարածել այն:
«Սիրելի մարդ, ձմռան կեսին Ադրբեջանը փակել է Արցախը աշխարհի մնացած մասին կապող միակ ճանապարհը... Եկեք դադարեցնենք Ադրբեջանի անողոք հարձակումը հայերի նկատմամբ:
Մեր կառավարությանն ու ՄԱԿ-ին կոչ ենք անում դատապարտել Ալիեւի ռեժիմը եւ անհապաղ մարդասիրական օգնության ավիափոխադրում կազմակերպել», - գրել է երաժիշտը:
Ավելի վաղ Սերժ Թանկյանն անդրադարձել էր հայ ռազմագերիների գնդակահարությանը: «Կիրակի օրը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները մահապատժի են ենթարկում գերի ընկած հայ զինվորներին, հակակրանք է առաջացրել Հայաստանում եւ կառավարությանը հաշվետվություն տալու կոչեր են հնչել...Ռազմագերիների սպանությունը համարվում է Ժնեւի կոնվենցիաների «լուրջ խախտում»...», - գրել էր նա:


Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն կարող է հարկադրել TikTok-ին, որ վաճառի սոցցանցի ամերիկյան հատվածը․ ի՞նչ է սպասվում սոցցանցին
ԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ առաջարկել են TikTok-ի ամերիկյան հատվածի հարկադիր վաճառք կազմակերպել, ինչի ար...
«Այս երևույթն այսօր ֆիքսել են Ճամբարակի երկնքում». Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել...
Շակիրան Պիկեի դավաճանությունը բացահայտել է ելակի ջեմի օգնությամբ
Կոլումբիացի երգչուհի Շակիրան իր նախկին ամուսնուն՝ Ժերարդ Պիկեին կասկածել է դավաճանության մեջ, երբ հյուրախաղերից հետո տան...
Պապարացիները լուսանկարել են Շերին ու նրա երիտասարդ ընկերոջը
Երգչուհի Շերն (Շերիլին Սարգիսյան) ու նրա երիտասարդ ընկերը՝ պրոդյուսեր Անեքսանդր Էդվարդսը, կրկին հայտնվել են պապարացիների...