Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ. ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ֆեյսբուքյան էջում գրված է. «Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու... Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեկնաբանել են այս տեղեկատվությունը: «Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»»: |
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական զորքը շարունակում է մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը․ Սերգեյ Շոյգու
Ռուսական զորքերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը:Այս մասին հայտարար...
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Ինչու չի կայանա Միրզոյան-Լավրով-Բայամով հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնում է
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը,...
Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու խնդրանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվ...