ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շնորհավորում եմ, դուք կատարեցիք ադրբեջանցիների մեծագույն երեազանքը». Վարդանյանը` ընդդիմադիրներին
Որոշ ժամանակ անց Իլհամ Ալիևի սեղանին կհայտնվի մի փաստաթուղթ, որում գրված է լինելու՝ հայերը իրար են մեղադրում, իրար ուտում են, պառակտում կա, այ դա՛ եք անում դուք, շնորհավորում եմ։ Այս մասին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ընդդիմությանը՝ ասաց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Հին բարին ու լավը չեմ, որ սրա մասին չխոսեմ և ոչ ոք իրեն թույլ չտա ինձ ընդհատել, իմ բոլոր անձնագրերը կպատճենեմ ու կտեսնեք, որ իմ ամբողջ կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ ոտքս թուրքական հողի վրա չեմ դրել։ ԱՄՆ նախագահ Քենեդին մի լավ խոսք ուներ, ասում էր՝ մի՛ հարցրեք ԱՄՆ-ն ինչ է արել ձեզ համար, հարցրեք՝ դուք ինչ եք արել ԱՄՆ-ի համար, հիմա հարցնում եմ ձեզ՝ դուք ի՞նչ եք արել, ամիսներով գործի չեք գալիս։ Մարդկանց բերանը հաց չի գնում, ընտանիքները բաժանված են, զանգում ես՝ չգիտես ինչ հարցնես, դուք շարունակեք մեղադրել իշխանությանը, մեկը լինի ձեզ հարցնի՝ 30 տարի ինչու Արցախի ճանաչման հարց չեք դրել, դնեիք»,- ասաց Վարդանյանը։
Վերջինս հունից դուրս եկավ և պահանջեց իրեն չընդհատել։
«Կխոսեմ այնքան, ինչքան պետք է, ձեր հաշվին էլ կխոսեմ, ամիսներով գործի չեք եկել։ Մենք շատ լավ հիշում ենք մեր պարտականությունները և այն, ինչ գրված է փաստաթղթերում, իրագործվելու է։ Բայց ուզում եմ հիշեցնել յուրաքանչյուրին, որ ամեն մեկս ունի պարտականությունը»,- ասաց իշխանական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այդ բովանդակությամբ փաստաթղթի տակ մենք պատրաստ ենք ստորագրել». Փաշինյան
ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ խաղաղապահները չեն կատարում ստանձնած պարտավորությունը. Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, կառավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրավիճակը շատ բարդ է». Վարդանյանն ուղիղ եթերում էր
«Իրավիճակը շատ բարդ է. 264 ժամ է՝ բլոկադան շարունակվում է: Անում ենք, անելու ենք ամեն ինչ, հասկանում ենք դժվարություններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն էլ է պատրաստվում հասցեական հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում». Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր։ «Ա...