ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանում գիտեն, որ շրջափակում չկա». ուկրաինացի փորձագետի` իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը
«Հայաստանում գիտեն, որ շրջափակում չկա: Բեռներն անցնում են, դա երևում է»,- նման՝ իրականությունը խեղաթյուրող կարծիք է հայտնել Կիևում գտնվող «Բանակի, կոնվերսիայի և զինաթափման հետազոտությունների ուկրաինական կենտրոնի» (Centre for Army, Conversion, and Disarmament Studies (Kyiv, Ukraine) փորձագետ Վլադիմիր Կոպչակը` անդրադառնալով դեկտեմբերի 12-ից Արցախն հայաստանին և առհասարակ` աշխարհին կապող միակ ճանապարհի փակ լինելուն: Նա նաև խոսել է Ռուբեն Վարդանյանի՝Արցախ տեղափոխման մասին։
Նշենք, որ նրա հարցազրույցն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական լրատվականներում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի իբր«բնապահպան ակտիվիստները» երկկողմանի փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` ստեղծելով հումանիտար աղետ: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր, երեխաները չեն կարողանում հասնել իրենց ծնողներին, ծայրահեղ ծանր հիվանդներին հնարավոր չէ հասցնել հայկական բուժհաստատություններ: Դեղերի ու սննդի պաշարները օր օրի սպառվում է, իսկ ներկրում իրականացնել հնարավորև չէ: