ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն իր քաղաքացիների համար նորմալ պայմաններ չի կարողանում ապահովել

Ադրբեջանի Լենքորանի շրջանի Տուադո գյուղում միջնակարգ դպրոց տանող ճանապարհն անմխիթար վիճակում է։ Դա վկայող տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե երեխաներն ինչպես են ցեխոտ ճանապարհով գնում դպրոց։  
Հատկանշական է, որ Ադրբեջանի քաղաքացիները սեփական քաղաքացիների համար նորմալ պայմաններ չեն կարողանում ապահովել, սակայն պնդում են, թե Արցախի հայերի համար կարող են դա անել, երբ արցախահայերն իրենք իրենց հայրենիքում կարողանում են հոգալ իրենց կարիքները։

 

Auroranews-ն անդրադառնում է այս տեսանյութին, քանի որ ադրբեջանական լրատվականներն իրենց քարոզչությունը տանելու և իրականությունը այլ կերպ ներկայացնելու սովորության համաձայն՝ նշում էին, թե տեսանյութը նկարահանվել է Արցախում։

Քաղաքականություն

Պատահարներ