Քերոբյանը` Լարսի անցակետում հերթերի և Հայաստանում խաղողագործության մասին
Մենք խաղողագործության զարգացումը տեսնում ենք Հայաստանում արտադրողականության բարձրացման միջոցով: Այդ մասին «Ազատության» եթերում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ խաղողագործներ սկսել են քանդել իրենց այգիները, քանի որ եկամուտ չեն ստանում, ժամանակին չեն մթերում իրենց բերքը:
«Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ապագա չունի: Հետեւաբար, շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այն այգիները, որտեղ աճում է բերք, որը ցածրարժեք է եւ փոխարենը տնկեն այլ այգի, որը բարձրարժեք բերք կտա: Գյուղատնտեսությունը բիզնես է եւ եթե ինչ-որ մի բան վաճառելիս այն օգուտ չի տալիս, պետք է փոխել վաճառքի առարկան կամ արտադրանքը եւ վաճառել այն, ինչն օգուտ է տալիս:
Մենք Հայաստանում խաղողագործության ապագան տեսնում ենք բարձրարժեք խաղողագործության մեջ եւ այդտեղ գինեգործություն է առաջին պլան գալիս: Մենք մշակել ենք գինեգործության ռազմավարություն, նպատակն այն է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում մենք կարողանանք կտրուկ բարձրացնել գինու արտադրանքն ու արտահանումը: Այսօր մեր գինին ունի մեծ չիրացված ներուժ ոչ միայն ՌԴ-ում, այլեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ ասիական երկրներում»,-ասել է նա:
Խոսելով Լարսի անցակետում հայկական բեռնատարների հերթերի մասին` Քերոբյանը նշել է, թե կարելի է ասել, որ հիմա շատ փոքր հերթ կա այնտեղ, կարող է 1-2 օրվա հերթ լինել: Օրական հայկական բեռներով 300-ից ավելի մեքենա անցնում է դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանից դեպի Վրաստան անցնում է 200-250 մեքենա:
Դիտարկմանը, թե Վրաստանի տարածքում երեկվա դրությամբ 1000 մեքենա դեռ խցանման մեջ է, Քերոբյանը չի համաձայնել՝ նշելով, որ կարող է լինել առավելագույնը 500 մեքենա և այդ հերթը մաշվում է:
Նմանատիպ հոդվածներ
60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին. Ամերիկայի հայկական համագումարը մանրամասնում է
ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլի...
Ովքեր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը. «Հետք»
Չնայած «Anglo Asian Mining»-ը հիմնադրվել է 2004 թ. սեպտեմբերին Լոնդոնում, որտեղ մինչ օրս իրավաբանորեն հաշվառված է, նրա գ...
Քանի զինծառայող է զոհվել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով. ՔԿ
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբող...
МГИМО-ն հեռացրել է հակաադրբեջանական հայտարարություններ արած պրոֆեսորին
МГИМО-ի ռեկտորատը հայտնել է, որ МГИМО-ի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդր...