Քաղաքականություն

Իսրայելը պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի վերաբերյալ առաջարկին

Marine 72 դիտում
Իսրայելը պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի վերաբերյալ առաջարկին

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հայտարարել է, որ միջնորդները դեռևս սպասում են Իսրայելի պաշտոնական արձագանքին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։  


Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Ալ-Անսարիի խոսքով՝ Իսրայելը ո՛չ ընդունել է ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված առաջարկը, ո՛չ մերժել, ո՛չ էլ առաջարկել այլընտրանք և, ենթադրաբար, չի ցանկանում անել դա։


«Առաջարկը ներկայացվել է։ Այս առաջարկը 98%-ով համապատասխանում է այն պահանջներին, որոնք իսրայելցիները ներկայացրել են մի քանի շաբաթ առաջ։ Հենց նրանք այժմ չեն արձագանքում։ Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը կրում է իսրայելական կողմը, որը չի արձագանքել միջնորդների կողմից ներկայացված և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված պաշտոնական առաջարկին», - լրագրողներին ասել է նա։


Ալ-Անսարին ընդգծել է, որ միջնորդների միջև շփումը շարունակվում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա. «Կատարը Գազայի հատվածում որևէ դրական փոփոխություն չի տեսնում, այլ միայն Գազա քաղաքի օկուպացիայի սպառնալիքներ, օգնություն սպասող քաղաքացիական անձանց և լրագրողների վրա հարձակումներ»,- հավելել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250