Գերմանիում դժգոհ են Ուկրաինային աջակցելու հարցում

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը միլիարդներ է ծախսում Կիևում, իսկ Գերմանիայում նախատեսում է բարձրացնել հարկերը, հայտարարել է կուսակցություններից մեկի համանախագահ Ալիսա Վայելը:


«Գերմանիայի Ֆինանսների նախարար Կլինգբայլը Կիևում միլիարդներ է ծախսում, իսկ երկրում ցանկանում է բարձրացնել հարկերը։ Ուկրաինային արդեն օգնության է ուղարկվել ավելի քան 50 մլրդ եվրո։ Հարկատուների գումարները պետք է ծախսվեն սեփական քաղաքացիների վրա»,- գրել է Վայդելը X սոցիալական ցանցում:


Նմանատիպ կարծիք են հայտնել նաև այլ կուսակցությունների անդամներ` հիշեցրելով,  որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է համընդհանուր բարեկեցության պետության համակարգը փոխելու մտադրության մասին, քանի որ ներկայիս տեսքով այն այլեւս ֆինանսապես կենսունակ չէ:

 

«Մեկ օր անց նրա տեղակալ Լարս Կլինգբայլը մեկնում է Կիև և Գերմանիայի կառավարության անունից Ուկրաինային հատկացնում է տարեկան 9 մլրդ եվրոյի չափով լրացուցիչ ռազմական օգնություն։ Այն բանից հետո, երբ Ուկրաինայի վրա արդեն ծախսվել է ավելի քան 50 միլիարդ եվրո հարկային գումար, Կիևին զենք մատակարարելու համար լրացուցիչ միլիարդները հեշտությամբ ֆինանսավորվում են, բայց Գերմանիայում թոշակառուների, հիվանդների, երեխաների և ընտանիքների համար գումար չկա»,-  X սոցցանցում Ալիսա Վայելը։

Քաղաքականություն

Պատահարներ