Վաշինգտոնում ստորագրված հռչակագրը վստահություն է մեր տարածաշրջանի պետությունների միջև. Մուստաֆաև
Ստորագրված համատեղ հռչակագրում ընդգծվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում:
Նա նշել է, որ Ադրբեջանի համար նախագծի ռազմավարական կարևոր մասը Նախիջևան անարգել անցման ապահովումն է.
«Նոր միջանցքի բացումը կծառայի այս նպատակին։ Զանգեզուրով անցնող նոր միջանցքը, որը կարևոր է Եվրոպայի և Ասիայի միջև կապի համար, խթան կհաղորդի տնտեսական աճին։ Միջանցքը միայն ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այս միջանցքը կունենա ավելի բարձր թողունակություն՝ որպես այլընտրանք գործող երթուղիներին։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տրանսպորտային թողունակությունը մեծացվել է մինչև տարեկան 5 միլիոն տոննա»։
Մուստաֆաևը նաև նշել է, որ հաղորդակցությունների բացումը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար.
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի իրականացումը կապահովի ոչ միայն հաղորդակցությունների բացումը, այլև վստահությունը մեր տարածաշրջանի պետությունների միջև»,-հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Նմանատիպ հոդվածներ
Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին ղարաբաղյան գորգ է նվիրել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին Ղարաբաղյան գորգ է նվիրել։ Այս մասին հայ...
Արթիկի նախկին քաղաքապետը համայնքի բյուջեից միլիոններ է փոխանցել աներորդու ընկերությանը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արթիկ խոշորացվող համայնքից չեն դադարում քաղաքացիների ահազանգերը և ներկա ու նախկ...
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները
Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազոր...
Ով էլ կադրերը նայի, կասի, որ երեկվա ակցիայի մասնակիցների 99 տոկոսը Արայիկ Հարությունյանի աջակիցներն են․ պատգամավոր
Սամվել Բաբայանը երեկվա ակցիայի հետ կապ չունի, այնտեղ հավաքվածներից ոչ մեկն էլ մեզ հետ առնչություն չունեն, ուշադիր նայել...