Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնության ենք եկել․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացրել են Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Հիմք ընդունելով 2023 թվականին Լոնդոնում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը՝ երկու կողմերը գնահատել են ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել են բարձր մակարդակի պարբերական շփումների կարևորությունը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։
Կողմերը վերահաստատել են իրենց վճռական հանձնառությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ խարսխված ընդհանուր արժեքների, միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարգանքի վրա:Հայաստանյան կողմը ներկայացրել է երկրում ընթացող ժողովրդավարական վերափոխումները՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքի գերակայության առաջմղմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ընդլայնմանն ուղղված ջանքերը:
Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը և վերահաստատել իր աջակցությունը նշյալ բարեփոխումների շարունակականությանը:Կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի: Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:
Հարաբերությունների մակարդակի բարձրացման համատեքստում երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը:
Հայաստանը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել հարաբերությունների մակարդակը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։
Կողմերը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Մարիա Զախարովան` Հայաստանի՝ Ֆրանսիայից զենք մատակարարելու մասին
Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում ՀՀ–ի ու հայ ժողովրդի...
Հրամաններն արդեն տրված են․ Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրել Իրանի հասցեին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են կործանարար հարված հասցնել Իրանին՝ Սպիտակ տան ղե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իր լեգիտիմությունը, ծրարի մեջ փաթաթած, թող տանի, իրենց տունը դնի, պահի. Բագրատ Սրբազան
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան: Այս մաս...
Քաղաքապետարանը մերժել է չհանձնվելու, պայքարելու մասին գովազդային պաստառներ տեղադրել
Երևանի քաղաքապետարանը մերժել է տեղադրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գովազդային հայտեր, որոնք պարունակում...