Հունիս-օգոստոսին Ռուսաստանից վերադարձվել է 998 տոննա միրգ և բանջարեղեն. Պապոյան
Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը, ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Շատ կարևոր փաստ. վերադարձված բեռներից 684 տոննան եղել է հունիս և հուլիս ամիսներին, իսկ 314-ը՝ օգոստոսին, այսինքն այս մասով էլ օգոստոս ամսին որևէ տարօրինակ աճ չկա և պահպանվել է նախորդ ամիսների համաչափությունը։
Իմիջիայլոց վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ»,- գրել է Գևորգ Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝ ոչ․ Գեղամ Գևորգյան
Մեր երկրի խնդիրը ոչ թե բարձր կամ ցածր գին ապահովելն է, այլ՝ մրցակցային գների ապահովումը։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արարատցեմենտը» կվերսկսի աշխատանքը․ Տնօրենը թույլտվություն է ստացել
«Արարատցեմենտի» գլխավոր տնօրեն Արտյոմ Պողոսյանը հայտարարել է, որ ստացել է գործարանի աշխատանքները շարունակելու թույլտվութ...
Ռուսաստանում կես ժամվա ընթացքում 3 երկրաշարժ է տեղի ունեցել
Կամչատկայի թերակղզու ափերի մոտ տեղի են ունեցել 5.0, 5.8 և 5.3 մագնիտուդով երեք երկրաշարժեր: Այս մասին հայտնել է Ռուսաստա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.Աղետի գոտում դագաղը ճոպանով են տեղափոխել․Mediahub
Տարերային էպիկենտրոն համարվող Ալավերդի քաղաքում արդեն 1 շաբաթ նույն իրավիճակը և իրարանցումն են։ Բնակիչները շարունակում ե...