Հասարակություն

Նախկինների ժամանակ բիզնես անելը անասելի ծանր գործ էր. Վահան Քերոբյան

Gohar Vardanyan 251 դիտում
Նախկինների ժամանակ բիզնես անելը անասելի ծանր գործ էր. Վահան Քերոբյան

Նախկինների ժամանակ ավելի լավ չէր, ես որպես գործարար կարող եմ ասել, այդ ժամանակ բիզնես անելը անասելի ծանր գործ էր: Այս մասին «Ազատության» եթերում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա անդրադարձել է դիտարկմանը, թե «նախկինների ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում»:

 

«Ես հիմա էլ տեսնում եմ շատ ծաղկող բիզնեսներ, որոնք սկսվել են 2018-ից հետո: Միայն իշխանափոխությունից հետո, կոռուպցիայի  նվազումից հետո են մարդիկ ձեռնամուխ եղել ձեռնարկատիրական գործունեության»,- ասել է նա:

 

Քերոբյանի խոսքով` իր ստեղծած բիզնեսի նկատմամբ եղել են հարկային հալածանքներ.

 

«Նույնիսկ օրենքներ են ստեղծվել, որ փակվի իմ բիզնեսը: Կարող եմ նույնիսկ նշել, թե ինչ օրենքներ, դա առաքվող ուտելիքի վրա ավելացված արժեքի հարկի ներդրումն է, կես տարի մենք ապրել ենք մղձավանջի մեջ: Հետո հաջողվեց փոխել այդ օրենքը դեռևս Կարեն Կարապետյանի ժամանակ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250