ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է շունը փրկել ձկնորսի կյանքը

 Յակուտիայում շան շնորհիվ հնարավոր է եղել ժամանակին փրկել վիրավոր ձկնորսին։ Հանրապետական փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել, որ Կոլիմա գետի ափով սահնակին ամրացված շուն է վազում և անհանգստություն է ցուցաբերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են սահնակներով ընտանի կենդանու, որի մեջ եղել է ձկնորսական տեխնիկա, սակայն տերը մոտ չի եղել։ Շան հետքերով 400 մետր գնալուց հետո հաջողվել է գտնել ձկնորսին։ 

 

«Տղամարդը, ըստ երևույթի, գնացել է ձկնորսության և փոս անելիս ընկել է, վնասել է մարմնի աջ կողմը, կան նաև ինսուլտի նշաններ։ Կոլիմայի որոնողափրկարարական ջոկատի փրկարարները նրան տարհանել են ափ և հանձնել բժիշկներին»,- հայտնել են նախարարությունից։



 

Քաղաքականություն

Պատահարներ