«Կոչ եմ անում օգնել Արցախի անվտանգության ապահովմանը». Ադամ Շիֆը հրապարակել է Բայդենին հասցեագրված նամակը
«Արցախում հիվանդանոցի պացիենտը մահացել է այն պատճառով, որ Ադրբեջանի շրջափակումը նրան կտրել է բուժումից։ Շատ հիվանդներ դեռ վտանգի տակ են: Հիմնական պաշարները սպառվում են. Մարդասիրական ճգնաժամն այլևս պոտենցիալ ճգնաժամ չէ, այն արդեն այստեղ է: Կոչ եմ անում նախագահ Բայդենին օգնել Արցախի անվտանգության ապահովմանը»,- այս մասին գրառում է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը` թվիթերյան իր հաշվում և հրապարակել այն նամակը, որը դեռ դեկտեմբերի 16-ին էր հասցեագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի իբր «բնապահպան ակտիվիստները» երկկողմանի փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` ստեղծելով հումանիտար աղետ: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր, երեխաները չեն կարողանում հասնել իրենց ծնողներին, ծայրահեղ ծանր հիվանդներին հնարավոր չէ հասցնել հայկական բուժհաստատություններ: Դեղերի ու սննդի պաշարները օր օրի սպառվում է, իսկ ներկրում իրականացնել հնարավորև չէ:
[44557291bdaad0c857b7511955d8caf1.png]
Նմանատիպ հոդվածներ
«Ես զարմացած եմ, Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի». Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Rusarminfo-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմի...
Ի՞նչ են համաձայնեցնում ՌԴ ու Ադրբեջանը` Լաչինում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տ...
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանն ասաց` ինչպես պետք է լուծվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Աժ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիրերի հայտարարություններին, թե ինչու է իշխանությ...