Իրանի ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Քանանին այս մասին խոսել է ISNA գործակալության հարցին պատասխանելիս: 
 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ընդգծել է Քանանին:
 

Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն՝ Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Քաղաքականություն

Պատահարներ