Հունաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են անցկացրել․ ԶԼՄ
Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա Մարիա Բուրայի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի գաղտնի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով newsbreak.gr հարթակին։
Պարբերականը գրում է, որ Իբրահիմ Քալընը և Աննա Մարիա Բուրան խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլետների ներկայությամբ։ Նշվումէ, որ հանդիպումն անցկացվել է՝ չնայած «լարվածության ու սպառնալիքի սրընթաց աճին»:
«Բանակցություններն ընթացել են Եվրամիությունում Գերմանիայի պատվիրակության գրասենյակում՝ բաց օրակարգով, առանց նախապայմանների, որ յուրաքանչյուր կողմ կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները վերսկսելու մյուս կողմի մտադրությունները։ Դրանց ներկա է եղել Յենս Պլետները՝ Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականը և Աթենքում Գերմանիայի նախկին դեսպանը», - նշվում է հրապարակման մեջ։
ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս զինված հակամարտության եզրին են հայտնվել։
Թուրքիան մեղադրում է Հունաստանին այն բանում, որ այն, Լոզանի պայմանագիրը խախտելով, զենք է տեղադրում Էգեյան կղզիներում, որոնք ապառազմականացված կարգավիճակ ունեն։
Բացի այդ, երկրները չեն կարողանում համաձայնեցնել ծովային գոտիների սահմանազատման հարցը և մի շարք այլ խնդիրներ լուծել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո։ Ըստ Անկարայի հաղորդման` երբ թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։
Նմանատիպ հոդվածներ
«ՀԱՊԿ-ը երես չի թեքում Հայաստանի խնդիրներից». Զաս
ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդ...
«Ես զարմացած եմ, Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի». Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Rusarminfo-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմի...
Ի՞նչ են համաձայնեցնում ՌԴ ու Ադրբեջանը` Լաչինում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տ...
Հայտնի է` ինչ է պարտավորեցրել Եվրոպական դատարանը Ադրբեջանին. մանրամասներ
Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ...