Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ առողջապահության նախարարությունից։
Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զ...
ՔԿ-ից հայտնել են, թե սեպտեմբերյան հայ-ադրբեջանական բախումների ընթացքում քանի զոհ ունի հայկական կողմը
Այս տարվա սեպտեմբերյան երկօրյա հայ-ադրբեջանական բախումների ընթացքում հայաստանյան կողմը 224 զոհ է ունեցել։ Այս մասին 24Ne...
Արցախի ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայությանն ու աշխարհին
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփյուռ...
Արցախում հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի․ հայտարարություն
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է...